00:00:00

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Մադրիդ, Անդորրա Լա Վելլա և Բարսելոնա

19:24, 18 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն և Անդորրայի Իշխանապետություն:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով սեպտեմբերի 22-25-ը կգործուղվի Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն), սեպտեմբերի 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն), իսկ սեպտեմբերի 27-28-ը՝ Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն):

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան–Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր