00:00:00

Արմեն Գրիգորյանն ու ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-Սլովակիա գործընկերությանն առնչվող հարցեր

16:22, 08 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի հետ:

Արմեն Գրիգորյանը և Մարեկ Էշտոկն ընդգծել են Հայաստան-Սլովակիա ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդլայնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սլովակիա գործընկերության խորացման ուղղությամբ՝ նախանշելով հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ԱԽ քարտուղարը Պետքարտուղարի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր