00:00:00

Այս կարճ, բայց խոսուն օրինակները վկայում են, որ կա ուղղակի կապ գրագետ լինելու, սովորելու և լավ ապրելու միջև․ Աննա Հակոբյան

14:22, 08 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Այսօր նշվում է Գրագիտության միջազգային օրը։ 

Գրագիտությունը պարզապես տառերը ճանաչելը չէ, դա այդ կարողության տեղին կիրառումն է շարունակ կրթվելու, ինքնադրսևորվելու, զարգանալու ու ինքդ քեզ փոխելու` կատարելագործելու համար, որն էլ իր հերթին կատարելագործում է կյանքի որակը:

📈 Համաձայն UNESCO վիճակագրության՝ կրթության յուրաքանչյուր լրացուցիչ տարին կարող է հանգեցնել մարդու աշխատավարձի 10%-ով բարձրացմանը:

📚Կանանց գրագիտությունը անմիջականորեն ազդում է երեխաների առողջության և համայնքների բարեկեցության վրա։

🌍 Ֆինլանդիայում գրադարաններն ամեն անկյունում են, իսկ գրելու ու կարդալու սերը սերմանվում է մանկապարտեզից։ Արդյունքում՝ բարձր կրթական մակարդակ, նորարարական տնտեսություն և հարուստ մշակույթ։

🔋Տեխնոլոգիական առաջատարներից` Էստոնիայում դպրոցները վաղ տարիքից ներառում են ոչ միայն գրականություն, այլև մեդիագրագիտություն առարկաները։ 

💡Նորվեգիայում պետությունն ապահովում է անվճար կրթություն՝ ներառյալ բուհական։ Բացի այդ, լայն տարածում ունեն էլեկտրոնային գրադարանները։ 

Այս կարճ, բայց խոսուն օրինակները վկայում են, որ կա ուղղակի կապ գրագետ լինելու, սովորելու և լավ ապրելու միջև:

Ուստի օգտվելով առիթից` ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ #կրթվելընորաձևէ
#Նորաձև են գիտելիքը, խոսքը, քննադատական միտքը։
#Նորաձև են կարդալը, հասկանալը, զարգանալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր