00:00:00

26 երկիր համաձայնել է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում. Մակրոն

16:02, 04 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Քսանվեց երկիր համաձայնել է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում՝ Ռուսաստանի հետ ցանկացած հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել Ուկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում»,- Կիևի դաշնակիցների հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Մակրոնը։

Նա հավելել է, որ «այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»։

Ավելի վաղ տեղի է ունեցել կամավորների կոալիցիայի գագաթնաժողով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Ավելի ուշ գագաթնաժողովի մասնակիցները զրուցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր