00:00:00

Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ. ահազանգ

23:44, 02 սեպտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Այսօր, երբ նշվում է Արցախի անկախության օրը, Ադրբեջանը կրկին ցուցադրում է իր իրական դեմքը․ բռնապետական վարչակարգի հրահանգով ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցվում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

՛՛Սա ոչ միայն հերթական դաժան հարվածն է Արցախի պետականությանը, այլև դիտավորյալ ջնջում են պետականության խորհրդանշական արժեքները։ Նույն ճակատագրին արդեն իսկ արժանացել են Արցախի Ազգային ժողովի շենքը և տասնյակ այլ կառույցներ, որոնք այսօր Ադրբեջանի նպատակային քաղաքականության զոհն են։

Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ։ Բաքուն հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ջնջել հայկական ներկայության բոլոր հետքերը Արցախում՝ այն վերածելով պատմական կեղծիքի և մշակութային դատարկության տարածքի։ Սա ոչ միայն հայկական ժառանգության, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություն է՛՛,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր