00:00:00

Տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

12:59, 28 օգոստոս 2025 Հասարակություն

Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Ապագա սպաները երդվել են ծառայել անձնվիրաբար, բարձր պահել ՀՀ բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ և դառնալ օրինակելի սպաներ ու հրամանատարներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը, շնորհավորել և արդյունավետ ուսումնառություն է մաղթել կուրսանտներին՝ վստահեցնելով, որ ակադեմիայի սպայական, դասախոսական կազմը ներդնելու է բոլոր ջանքերը՝ լավ մասնագետներ պատրաստելու, լավագույն փորձը փոխանցելու համար։

Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր երթով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր