00:00:00

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման պահպանության տեղամասեր, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին

17:41, 23 օգոստոս 2025 Քաղաքականություն

 

 

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։

Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր