00:00:00

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա. ՆԳ նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ

12:04, 23 օգոստոս 2025 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օրերս այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

 

Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Գերատեսչության փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

 

 

 

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 85 հանցանք։ Ընդհանուր պատկերում աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտման տեսանկյունից 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել սպանության փորձի, խարդախությունների և թմրամիջոցների մաքսանենգության մասով։

 

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Վայոց ձորի մարզի բաժինների ղեկավար կազմը։ 

 

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գրանցվել է 159 դեպք, բացահայտվել՝ 117-ը։ Աճը պայմանավորված է խարդախություններով, ինչպես նաև լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերով։ Միևնույն ժամանակ նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցանքները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցագործություն չի կատարվել։ 

 

Անչափահասի կողմից կատարված հանցանք չի արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 դեպքից Վայքի համայնքային ոստիկանները բացահայտել են 51-ը։ Բաժնի սպասարկման տարածքում աճել են մարդու դեմ ուղղված հանցանքները, նվազել սեփականության դեմ ուղղվածները։ 

 

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցված 41 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրված հանցանքներից և ոչ մեկը անչափահասի կողմից չի կատարվել։ Աճել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքների թիվը մնացել է անփոփոխ։ Միևնույն ժամանակ աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։ 

 

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 1381 ահազանգ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Վայոց ձորի պարեկները կազմել են ընդհանուր 16․804 արձանագրություն՝ 1030-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ։ Բացի այդ, Վայոց ձորի պարեկները բացահայտել են 103 հանցանք, այդ թվում՝ 17-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 4-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր