00:00:00

Իսպանական գրանդից կապ են հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ

12:49, 23 օգոստոս 2025 Սպորտ

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերել 25-ամյա հայ կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է transferfeed.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Սակայն ներկայումս հնարավոր տրանսֆերի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։

Չնայած նրան, որ մի քանի ակումբներ, այդ թվում՝ պորտուգալական, հետաքրքրություն են ցուցաբերել Սպերցյանի նկատմամբ, «Սաութհեմփթոնը» մնում է միակ ակումբը, որը պաշտոնական առաջարկ է ներկայացրել։ Սակայն «Կրասնոդարը» մերժել է անգլիացիների առաջարկը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt-ի տվյալներով՝ Էդուարդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր