00:00:00

Լավրովն ու Արաղչին քննարկում են ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ

09:42, 23 օգոստոս 2025 Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրին և Թեհրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությանն առնչվող հարցեր։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ու նրա ռուս գործընկերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրավունք չունեն փորձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համոզել վերականգնել Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր