00:00:00

Միրզոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ԱԳ նախարարին

06:50, 23 օգոստոս 2025 Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։

«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար:

Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Մաղթում եմ Ձեզ, թանկագին Կասպար, ամենայն հաջողություն Ձեր հետագա գործունեության մեջ»,- գրել է արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր