00:00:00

Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան

16:41, 22 օգոստոս 2025 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն է անդրադարձել․

«Սրբազան պայքարի» գործով դատավարությանը փաստաբանները գնդապետ Միհրան Մախսուդյանին և Իգոր Սարգսյանին դրական բնութագրելու շրջանակներում ներկայացրեցին վերջիններիս՝ մարտական գործողությունների մասնակից լինելու և հայրենիքին անմնացորդ ծառայելու հանգամանքը:

Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի:

Իշխանության համար թիվ մեկ թշնամին երկրին ծառայություն մատուցած ու ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստ մարդն է և, բնականաբար, նրանց նկատմամբ իշխանության գործողություններն առավել կոշտ են:

Փաստաբանները Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի դեպքում էլ հիշատակեցին վերջինիս` պատգամավոր լինելու հանգամանքը, ինչը «մահացու մեղք» է նվազագույնը արցախցի լինելու, Արցախի պետական ինստիտուտ ներկայացնելու և մարդկանց հետ ակտիվ կոմունիկացիա ունենալու տեսանկյունից:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր