00:00:00

Փեզեշքիանի և Փաշինյանի միջև բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ

10:05, 19 օգոստոս 2025 Քաղաքականություն

Այսօր, նախագահական նստավայրում պաշտոնական հանդիպումից հետո, Երևանում տեղի են ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցությունները, հաղորդում է ANA-ն։

Բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ, որից 20 րոպեն՝ անձնական ձևաչափով։ Փեզեշքիանի այցը պաշտոնական է, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել Իրանի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ մի քանի փաստաթղթեր։

Դիմավորման արարողության ժամանկ հնչել են երկու երկրների օրհներգերը և պետությունների ղեկավարները միմյանց ներկայացրել են բարձրաստիճան պատվիրակություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր