ատարանը երեքշաբթի օրը կալանավորել է Ստամբուլի Բեյօղլու կենտրոնական շրջանի պրեֆեկտ Ինան Գյունեյին, նա դարձել է մեգապոլիսի շրջանի իններորդ կալանավորված ղեկավարը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ Գյունեյը կալանավորվել է օգոստոսի 15-ին՝ մեգապոլիսի քաղաքապետարանում կոռուպցիայի գործով քննության շրջանակում։ Գյունեյը կենտրոնական շրջանի ղեկավար է դարձել 2024 թվականի մարտին, նրան ընտրել են քվեարկողների ավելի քան 49%-ը։
«Ստամբուլի քաղաքապետարանում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակում՝ դատարանը որոշել է կալանավորել 17 մարդու, նրանց թվում է Բեյօղլու շրջանի պրեֆեկտ Ինան Գյունեյը։ Պրեֆեկտը մերժել է իրեն ներկայացված մեղադրանքները, թե իբր նա անօրինական եկամուտներ է ստացել գովազդային վահանակներից», - ասվում է հրապարակման մեջ։
Այսպիսով, Ստամբուլի շրջանների կալանավորված և պաշտոնից ազատված պրեֆեկտների թիվը հասել է իննի, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել կոռուպցիայի և այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով։ Մարտից կալանքի տակ է մնում նաև պաշտոնից ազատված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։