Մենք մեծ գոհունակությամբ ընդունեցինք ԱՊՀ երկրներում այս համատեղ հռչակագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթին։
«Կարծում ենք, որ սա փուլերից մեկն է՝ ուղղված տարաձայնությունների վերջնական կարգավորմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։», – նշել է Լեբեդևը։
Նշենք նաև, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին: