00:00:00

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն է ձեռք բերում․ Հայաքվե

09:42, 02 օգոստոս 2025 Քաղաքականություն

Այսօր, երբ Հայաստանը բախվում է անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքի, կարևոր է ձևակերպել ոչ միայն երկարաժամկետ անվտանգային ռազմավարությունը, այլև կարճաժամկետ, շատ կոնկրետ այդ ագրեսիան կանխելու մարտավարությունը, հայտնում են Հայաքվեից։

 

«Այս իմաստով` Հայաստանի ազատության աստիճանները, ցավոք, մեծ չեն, սակայն դրանցից պետք է առավելագույնս օգտվել՝ այդ ագրեսիան հետաձգելու և հեռանակարում կանխելու համար։

Ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո։

 

Եթե նախկինում այս հարաբերությունները ծայրահեղ լարված էին և Հայաստանին դրել էին անելանելի ընտրության առաջ, այժմ հնարավորություն է բացվել, որ կողմերը փորձեն որոշակի հարցերում իրար ընդառաջ գնալ՝ առաջին հերթին, պայմանավորվածության գան Ուկրաինայի հարցում, ինչպես նաև որպես հետևանք՝ գլոբալ անվտանգային ճարտարապետության ավելի լայն սպեկտրով», – նշված է տեքստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր