Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Հոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին։
Տեխնոլոգիան պարզ է, տարրական կենցաղային առաջնահերթություններից զրկված հանրությանն ավելի հեշտ է համոզել գնալ հերթական արտաքին զիջումների։
Արդյունքում, ընտրություններին ընդառաջ, սրանք դառնալու են այն միակ ուժն, ում հետ պատրաստ կլինեն «խոսել» մեզ հոսանք ու գազ խոստացող Թուրքիան ու Ադրբեջանը» ։