00:00:00

Խոշոր հրդեհ. Գետամեջի թռչնաֆաբրիկայում կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

11:16, 30 հուլիս 2025 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։

 

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

 

Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր