ԱՄՆ կրթության նախարարությունը քննություն է սկսել Դյուկի համալսարանի նկատմամբ՝ ուսանողների և աշխատակիցների նկատմամբ ռասայական և էթնիկական խտրականության մասին հաղորդումների հիման վրա։ Նախարարությունը համալսարանին նախազգուշացրել է դաշնային ֆինանսավորման դադարեցման վերաբերկալ։ Այս մասին ասված է նախարարության հայտարարության մեջ։
«Քննությունը հիմնված է վերջին հաղորդումների վրա, ըստ որոնց՝ Դյուկի համալսարանը խտրական վերաբերմունք է դրսևորում ուսանողների նկատմամբ՝ նրանց ռասայի, մաշկի գույնի և/կամ էթնիկական ծագման հիմքով», — նշվում է նախարարության հայտարարությունում։
Դյուկի համալսարանը ԱՄՆ առաջատար բուհերից է և զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը U.S. News & World Report-ի ազգային վարկանիշում։ Այն նաև բարձր դիրքեր է գրավում համաշխարհային վարկանիշներում՝ 21-րդ հորիզոնականը THE World University Rankings-ում և 61-րդ տեղը QS World University Rankings-ում։