ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարևոր է համարում, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց, դրա հետ մեկտեղ, կարևոր է համարում, որ ընդդիմության վարկանիշը բարձրանա։
«Կարևոր է, որ Նիկոլի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է, որ ընդդիմադիրների քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա»,- դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության մի մասը, ցավոք սրտի, իրեն պահում է Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի հերոսների նման։
«Երբեմն Հայաստանում քաղաքական կյանքը դիագնոզների կարիք ունի»,-հավելեց ՀՀԿ փոխնախագահը։