00:00:00

Հայաստանը նշանակալի ուժ ունի, պետք է ակտիվացնենք փոխադարձ համագործակցությունը․ Մասուդ Փեզեշքիան

08:54, 29 հուլիս 2025 Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը շտապ պետք է բարելավի հարաբերությունները հարևանների հետ՝ ընդգծելով, որ միայն տարածաշրջանային ավելի ամուր կապերը կարող են օգնել չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

«Եթե մենք էլ ավելի ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, մեր դեմ պատժամիջոցները կդառնան անարդյունավետ», – ասել է Փեզեշքիանը։

Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Ադրբեջանը ունեն «նշանակալի ներուժ» Իրանի հետ փոխադարձ համագործակցության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր