00:00:00

Սարիկ Մինասյանը հերքում է․ նախարար չի նշանակվելու

08:30, 29 հուլիս 2025 Քաղաքականություն

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ArmLur.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելու մասին լուրերը։

 

«Ամեն ամիս մի տեղ նշանակում են ինձ: Ես հայտարարել եմ, որ մանդատս պահելու եմ: Եթե նշանակում լինի, ես կհայտարարեմ այդ մասին, ինձանից շուտ հաստատ ոչ մեկ չի իմանա»։

 

Հիշեցնենք, որ տեղեկություններ տարածվեցին, թե Մինասյանին կնշանակեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր