00:00:00

Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից․ Թրամփը կրճատում է Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու՝ ՌԴ-ին տված 50-օրյա ժամկետը

13:49, 28 հուլիս 2025 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինից, և որ կրճատում է նրան տրված 50-օրյա ժամկետը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին նա ասել է Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում:

 

«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, այդ պատճառով մենք ստիպված կլինենք վերանայել դա, և ես պատրաստվում եմ կրճատել նրան տրված 50 օր ժամկետը՝ այն դարձնելով ավելի կարճ, քանի որ կարծում եմ, որ գիտեմ պատասխանը, թե ինչ է տեղի ունենալու», - ասել է ԱՄՆ նախագահը։

 

Ավելի վաղ Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի մինչև սեպտեմբերի 3-ը, ապա նա երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Մոսկվայի նկատմամբ, ինչը նշանակում է, որ դա կազդի Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր