Առաջին անգամ իր պատմության մեջ Ռուսաստանը միայնակ է պայքարում ամբողջ Արևմուտքի դեմ, ուստի չի կարելի թույլանալ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք շատ անելիքներ ունենք։ Դրանցից ամենակարևորը թշնամուն հաղթելն է։ Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է պայքարում ամբողջ Արևմուտքի դեմ»։
Այնուհետև նախարարը հիշեցրել․
«Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք», բայց հիմա «նրանք մարտադաշտում չեն»։
Հետևաբար, Լավրովը կարծում է, որ «մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա և չպետք է թույլ տանք մատնվել անգործության»։