00:00:00

Իսրայելի բանակը Գազայի հատվածի երեք շրջաններում մարդասիրական դադար է հայտարարել

13:31, 27 հուլիս 2025 Հասարակություն

Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի երեք բնակեցված շրջաններում կիրակի օրվանից օրական 10 ժամով սահմանափակ դադար է մտցրել  մարտական գործողություններում, հայտնում է Associated Press-ը։

Ըստ ՑԱՀԱԼ-ի հայտարարության, «մարտավարական դադար» է մտցվում Գազա քաղաքում, Դեյր էլ-Բալահում և Մուվասիում՝  մեծ բնակչություն ունեցող երեք շրջաններում, որպեսզի «մեծացվեն տարածք մտնող մարդասիրական օգնության ծավալները»։

Դադարը սկսվում է ամեն օր տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից մինչև 20:00-ն և կգործի մինչև հետագա ծանուցումը՝ սկսած կիրակի օրվանից։

ՑԱՀԱԼ-ը նաև հավաստիացրել է, որ կապահովի մարդասիրական օգնության առաքման անվտանգ երթուղիներ, և որ նրանք օդային ճանապարհով օգնություն են հասցրել Գազա, այդ թվում՝ ալյուրով, շաքարով և պահածոներով փաթեթներ։

Սննդի հարցերով փորձագետները մի քանի ամիս շարունակ նախազգուշացրել են Գազայում սովի վտանգի մասին, ուր Իսրայելը սահմանափակել է օգնությունը, քանի որ, ըստ նրանց, ՀԱՄԱՍ-ը թալանում է ապրանքները՝ իր իշխանությունն ամրապնդելու համար՝ այդ պնդման համար ապացույցներ չներկայացնելով։

Վերջին օրերին հրապարակված Գազայի հյուծված երեխաների լուսանկարներն Իսրայելի հասցեին համաշխարհային քննադատության ալիք են բարձրացրել, այդ թվում՝ մերձավոր դաշնակիցների կողմից, որոնք կոչ են արել դադարեցնել պատերազմը և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետը։

Իսրայելը հայտարարել է, որ նոր միջոցները ձեռնարկվում են այն դեպքում, երբ ինքը շարունակում է հարձակումը ՀԱՄԱՍ-ի դեմ այլ շրջաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր