Հունիսի ընթացքում Գորիսի Բժշկական կենտրոն են դիմել շան կծածի հետևանքով տուժած 9 քաղաքացի։
Տուժածները բժշկական կենտրոնում ստացել են համապատասխան բուժօգնություն՝ ներառյալ վերքի մշակումն ու կատաղության դեմ պատվաստումը։
Գորիսի ԲԿ բժիշկները կոչ են անում բնակիչներին զգուշություն ցուցաբերել թափառող և ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող կենդանիների նկատմամբ։ Շան կծածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բուժօգնության՝ վարակման վտանգը նվազեցնելու համար։
Բժշկական կենտրոնը պատրաստ է ցանկացած պահի արձագանքել նման դեպքերին՝ ապահովելով բնակչության ադեկվատ բուժօգնությունը։