00:00:00

Ալիևի վարչակազմը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության հարցը

15:30, 26 հուլիս 2025 Քաղաքականություն

«Այս հարցը պետք է ուղղել հայկական կողմին։ Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը նրանց անձնական գործն է։ Իսկ մենք մեր գործն ենք անում՝ ընդլայնում ենք տրանսպորտային կապերը, կապեր ենք հաստատում մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և Իլհամ Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան ընկերություններին փոխանցելու վերաբերյալ հարցին, հաղորդում է APA-ն։

Նա ասել է, որ «նման հարաբերությունները կարող են օգուտ բերել ամբողջ տարածաշրջանին»։

«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը», - ասել է Հաջիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր