00:00:00

Մակունցն ու կոնգրեսական Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

06:28, 25 հուլիս 2025 Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ), հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

 

Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։

 

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր