00:00:00

Արցախի լուծարումը հնարավոր դարձավ բացառապես Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու հայտարարություններից հետո. փաստաբանը բացառիկ փաստաթուղթ է հրապարակել. Լուսանկար

17:58, 18 հուլիս 2025 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը բացառիկ փաստաթուղթ է հրապարակել, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Ազգային ժողով ներկայացնելու և ընդունելու պահանջով։

«Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։

Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։

Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես այլընտրանք, նախագահն ընդունել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն հռչակագրի՝ այն որևէ իրավական ուժ չի ունենալու և հետագայում ճանաչվելու է անվավեր։ Ուշագրավ է նաև, որ հրամանագրում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիմնավորում (պատմական խայտառակություն) ևս չի նշվել։

Նրանք, ովքեր կարծում են, որ անգամ հրամանագիր կարող էր չընդունվել, տեղեկացնում եմ, որ այս քայլով կանխվել է այն սցենարը, որը կարող էր նմանվել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ծավալված հրապարակային սպանդին։

Ինչևէ. փաստորեն անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի ադրբեջանցի գործընկերները փաստում էին, որ Արցախի լուծարումը հնարավոր դարձավ բացառապես Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու հայտարարություններից հետո։

Շարունակեք հետևել. առաջիկայում հրապարակվելու են նոր փաստաթղթեր, որոնք կբացահայտեն իրականությունը»,- նշել է Երիցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր