00:00:00

Նուբարաշեն վարչական շրջանում մեծ տարածում ունեն թմրամիջոցները. Դպրոցահասակ բազմաթիվ երեխաների ծնողներ ահազանգում են

20:16, 16 հուլիս 2025 Հասարակություն

Meganews.am-ն իր ընթերցողներին խոստացել էր անդրադառնալ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի սկանդալային գործունեությանը:  Եվ ահա, մեզ հայտնի է դարձել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մեծ տարածում ունեն թմրամիջոցները: Դպրոցահասակ բազմաթիվ երեխաների ծնողներ, մեզ հասած տեղեկություններով, պատրաստվում են բողոքի դուրս գալու: Նրանք վախեցած են, որ թմրամիջոցներից կախվածությունը կարող է հասնել դպրոց` իրենց երեխաներին: Նաև, վստահ են, որ թմրամիջոցների այդչափ տարածումը «հովանավորում» են Նուբարաշենի ղեկավարն ու նրա եղբայրը:  Նուբարաշենի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ վարչական շրջանի ղեկավարի եղբորը` Նարեկ Գասպարյանին ինչ-որ ժամանակ բռնեցին ու թմրանյութ հայտնաբերեցին նրա մոտ, սակայն, Քննչականում իրենց ունեցած ծանոթությունների շնորհիվ, գործը ծածկադմփոց արվեց, և այժմ նա գտնվում է ազատության մեջ:  Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում նշված տեղեկությունների վրա և խնդրում պարզել` նուբարաշենցիների պնդումները որքանով են համապատասխանում իրականությանը:  Հաջորդիվ, մենք անդրադառնալու ենք թաղապետ Գասպարյանի տված ապօրինի շինթույլտվություններին և ապօրինի հարստացմանը:


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր