00:00:00

Ոստիկանության պոլիկլինիայի դիմաց բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան

20:32, 16 հունիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ Ոստիկանության պոլիկլինիկայի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 66-ամյա Կարապետ Մ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու 61-ամյա Ալբերտ Կ.-ի վարած «SAIPA» մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մանուկ Վարդանյանն ու Վահրամ Հակոբյանը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր