00:00:00

Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը կողաշրջվել է. shamshyan.com

21:39, 10 հունիս 2025 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդ Հայկ Վարդանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավտոմեքենան շինկազմակերպության կողմից հատուկ տեխնիկաներով տեղափոխվել է անվտանգ վայր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր