00:00:00

Մեր շատ հայրենակիցների մոտ ստեղծվել է տպավորություն, թե Խորհրդի առաջարկները սահմանափակվում են միայն այդ հրապարակված հատվածով

22:53, 06 հունիս 2025 Լեռնային Ղարաբաղ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի լրումն նախորդ գրառման, որտեղ ամփոփված էր ՀՀ կառավարության հետ համատեղ անցկացված մի քանի հանդիպումների արձանագրությունը, և որում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հրապարակվել էր բնակարանային հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի առաջարկների միայն այն մասը, որոնց այս պահին համաձայնություն է տվել Կառավարությունը, ցանկանում ենք կատարել մի կարևոր պարզաբանում։

Մեր շատ հայրենակիցների մոտ ստեղծվել է տպավորություն, թե Խորհրդի առաջարկները սահմանափակվում են միայն այդ հրապարակված հատվածով։ Այս թյուր կարծիքը կանխելու նպատակով կցում ենք բնակարանային հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի բանակցությունների արձանագրության ամբողջական տարբերակը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ներկայացվող փաստաթուղթը ներառում է նաև այն առաջարկները, որոնց շուրջ քննարկումները Կառավարության հետ դեռ շարունակվում են։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր