00:00:00

Լուրջ ճնշումներ են սկսել թիմակիցներիս դեմ, բայց դրա պատասխանն էլ կստանան․ Մարտուն Գրիգորյան

19:31, 09 մայիս 2025 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը այսօր վերահաստատել է՝ իր թիմակիցների, իր շրջապատի  նկատմամբ ճնշումներ են իրականացվում, ՔՊ-ն չի կարողանում հաշտվել Գյումրիում իր կրած պարտության հետ և դիմում է այսպիսի քայլեի, սակայն արժանի պատասխան ստանալու է։

«Լուրջ ճնշում է սկսվել, աշխատանքից ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին։

Կան աշխատանքից անհիմն ազատված մարդիկ, որոնք կոնկրետ ասոցացվում են  ինձ հետ, և ես առաջիկայում սպասում եմ էլի պրոցեսների, որի արդյունքում հավաքական մի հատ էլի պատասխան կստանան այդ քայլերի համար»,- ասել է Մարտուն Գրիգորյանը։

Նա շեշտել է՝ հասկանալի է՝ ՔՊ-ն չի մարսում պարտությունը, բայց պարտավոր է  հաշվի նստել գյումրեցիների կարծիքի ու դիրքորոշման հետ, ընտրությունների ժամանակ ստացած քվեների քանակի հետ։

«Գյումրի քաղաքում 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 17 հազարը քվեարկել է նրանց օգտին, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» չեն ուզել։ ՔՊ-ին չուզող ժողովուրդը Գյումրիում շատ ավելին է»,-շեշտել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի հայտարարություններին՝ իբրև իրենք «հաղթել են», Մարտուն Գրիգորյանը նշել է․  «Դե, թող ուրախանան այդ «հաղթանակով», բա ինչու՞ են խառնվել իրար, ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր