00:00:00

Արցախցիների իրավունքները համահայկական օրակարգի անբաժան մաս են. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

13:55, 15 ապրիլ 2025 Լեռնային Ղարաբաղ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը քննարկումներ է ունեցել Արման Թաթոյանի ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնում են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդից:

«Վերջին օրերին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՀՀ հասարակական մի շարք կազմակերպությունների և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, հանրային գործիչ Արման Թաթոյանի հետ։

Հանդիպումները անցել են ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել են արցախցիների հիմնախնդիրները և դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։ Կարևորվել է ՀՀ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և միասնական մոտեցումների ձևավորումը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։

Կողմերն ընդգծել են, որ արցախցիների իրավունքները պետք է դիտարկվեն որպես համահայկական օրակարգի անբաժան մաս, և այդ իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետևողական ու միասնական ջանքերի իրագործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր