00:00:00

Փաշինյանի կառավարությունը համարձակություն չունի բարձրաձայնել, որ Արցախը հայկական է

23:35, 05 ապրիլ 2025 Լեռնային Ղարաբաղ

Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․

«Փաշինյանի կառավարությունը չունի բավարար համարձակություն և ցանկություն բարձրաձայնելու այն փաստը, որ Արցախը համարվում է հայկական պատմական տարածք, և հայ բնակչությունը իրավունք ունի ապրելու այդ տարածքում՝ պահպանելով իր ազգային ինքնությունը։  Սա է միակ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցիների խնդիրները դիտարկում է բացառապես որպես սոցիալական հարցեր, իսկ դրանց քաղաքական ու ազգային կարևորությունը՝ ուղակիորեն անտեսում է և ներկայացնում «պատերազմի վտանգ»:

Հումանիտար հարցերը, իհարկե, կարևոր են, սակայն դրանք չպետք է անտեսեն քաղաքական ու ազգային տեսլականը, որը վերաբերում է Արցախի տարածքային ամբողջականության, նրա պատմական կարգավիճակի և բնակչության ինքնորոշման իրավունքին։ Հայաստանի իշխանությունների նման վարքագիծը ունենալու է բազում հետևանքներ, որոնք վտանգավոր և կործանարար են ոչ միայն Արցախի հայերի, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի համար»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30