00:00:00

Արցախի թեմի առաջնորդը քննարկել է բռնահանված արցախցիների շուրջ ծառացած հարցերը

21:38, 05 ապրիլ 2025 Լեռնային Ղարաբաղ

Ապրիլի 1-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի թեմի գրասենյակում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Հայտնում են Արցախի թեմից։

Հանդիպմանը Վրթանես Սրբազանը ներկայացրեց տեղահանված արցախցիների դիմագրաված դժվարությունները և այդ ուղղությամբ թեմի կատարած աշխատանքները տարբեր բնագավառներում: Սրբազանն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին Արցախի թեմի հետ գործակցությամբ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի համար։

Հայր Մայքլ Թոմսենը, երախտագիտություն հայտնելով Սրբազան հորը՝ երկուստեք համագործակցության համար, վերահաստատեց իր անվերապահ աջակցությունը Արցախի թեմին՝ հատկապես արցախցի երեխաների հոգևոր դաստիարակության գործում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30