Բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում ձեռք բերել ՀՀ քաղաքացու նոր անձնագիր։ Իրենց տրամադրված անձնագրերը վկայում են, որ արցախցի են, Արցախի բնակիչ, հետևապես՝ այդ անձնագրերից հրաժարվելը դիտարկում են որպես հրաժարում իրենց հողից, դրա նկատմամբ իրենց օրինական իրավունքից։
Անցած 1,5 տարվա ընթացքում տեղահանված արցախցիների անգամ 10 տոկոսը չի դիմել նոր անձնագրի համար։ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ ՀՀ քաղաքացիություն շնորհվել է միայն 7402 տեղահանվածի։
«2025 թվակաանի մարտի 28-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 8437 անձ, որից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 7402 անձի»,- լրատվամիջոցին պաշտոնապես հայտնել են միգրացիոն ծառայությունից։