00:00:00

Վարդան Ղուկասյանի եղբորորդու մեքենան տարել են «պլաշադկա». ինչ է կատարվել

13:33, 30 մարտ 2025 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ ոստիկանները Երեւանյան խճուղու հատվածում կանգնեցրել են Գյումրու նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի եղբորորդու մեքենան, հայտարարելով, թե իբր մեքենան գտնվում է հետախուզման մեջ։

Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ Ղուկասյանի եղբորորդին, ում անունը եւս Վարդան է։ «Սա կոնկրետ քաղաքական պատվեր է, մեքենան հետախուզման մեջ չէ։ Երկու օր առաջ մեկ այլ պատճառաբանությամբ էլի կանգնեցրել էին մեքենան, ստուգել են բոլոր փաստաթղթերը, որեւէ խախտում այդ թվում փաստաթղթային չի հայտնաբերվել»,- ասաց Վարդան Ղուկասյանը, հավելելով, թե հիմա էլ հայտնում են, թե այսօր առավոտյան են հետախուզում հայտարարել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համարանիշի հետախուզման հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով տվյալ մեքենան բերվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան պարզաբանումներից հետո մեքենան վերադարձվել է սեփականատիրոջը։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30