00:00:00

ժամը 12։00-ի դրությամբ Ոստիկանությունում ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ

09:09, 30 մարտ 2025 Քաղաքականություն

Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ-ից նշում են, որ արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

«ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 14 անձ, որոնցից՝

✔️Գյումրի համայնքում՝ 7 քաղաքացի,
✔️Փարաքար համայնքում՝ 7 քաղաքացի։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղ (ձև 9) ստացել են 5 անձ, որոնցից՝

✔️Գյումրի համայնքում՝ 3 քաղաքացի,
✔️Փարաքար համայնքում՝ 2 քաղաքացի:

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել», - նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր