00:00:00

Այս ընտրությունը Գյուրիի փրկության հարցն է. Արտյոմ Թումանյան

08:09, 30 մարտ 2025 Քաղաքականություն

Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝  ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը:

«Ես երբեք ՔՊ-ական չեմ եղել, հեղափոխական եմ եղել, սակայն ինչ խոստանում էին, չիրականացրեցին»,-նշեց նա:  

Դիտարկմանը՝ ՔՊ-ի ակտիվ պրոպագանդիստ Քրիստինե Հալաջյանին ի՞նքն է հրավիրել Գյումրի՝ Թումանյանը պատասխանեց. «Ոչ, ինչպես բոլոր հայերը, նա նույնպես Գյումրի գալու իրավունք ունի: Ես բոլորի հետ էլ շփվում եմ: Ես կրոնական կազմակերպություններին չեմ ճանաչում»:

 Թեկնածուն նշեց՝ մեծ ակնկալիք ունի, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ ընտրություն կկատարի, քանի որ այս ընտրությունը Գյուրիի փրկության հարցն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր