00:00:00

Գյումրիի ընտրություններով փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվությունը վերականգնելու հարցը

11:23, 30 մարտ 2025 Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության «խաղաղության օրակարգին»։

 

«2021 թվականին «խաղաղության օրակարգ» բերեցին, 2022-ին եղան Ջերմուկի դեպքերը, 2023-ին վերջնականապես հանձնվեց Արցախը․․․ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր պետական հիմքերը, որոնց վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել Սահմանադրությունը, մեզ ասում են՝ հրաժարվեք Անկախության հռչակագրից։ Այն ամենը, ինչ ասում եմ, իշխող ուժի ղեկավարն իր բերանով է ասել»,- ասաց Մխիթարյանը։

 

Իսկ իշխանության ու իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի կեղծ մեղադրանքներին, թե Արցախյան վերջին պատերազմում պարտվել ենք, որովհետև «չենք կռվել», թե «Արցախը էնքան վատ տեղ էր, որ այնտեղ չէին ուզում գնալ ծառայության», Մխիթարյանն արձագանքեց․

 

«Անընդհատ բոլորին չծառայելու կամ բանակից «փախչելու» մեջ են մեղադրում․ արտգործնախարարի տեղակալը՝ Կոստանյանը, Անդրանիկ Քոչարյանի տղան ի՞նչ գիտությամբ զբաղվելու պատրվակով են բանակից ազատվել․․․ Շիրակ մարզից ամենաշատն են գնացել, ծառայել Արցախում։ Հստակ վիճակագրություն կա։ 150 հատ Նիկոլ Փաշինյան ու իր պես խռխռացող «ուսապարկեր» էլ որ լինեն, ով գյումրեցուն փորձի ներկայացնի որպես «վախկոտ», բանակից «փողով ազատվող», այսօր գյումրեցիները դրան իրենց պատասխանը կտան»։

 

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն շեշտեց նաև՝ Գյումրիի ընտրություններով լուծվելու են բազմաթիվ կարևոր հարցեր։

 

«Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արթնացնելու, նոր իմպուլս տալու հարցը, մեր խարխլված արժանապատվության վերականգնման հարցը, ի վերջո, փորձում ենք լուծել մեր քաղաքը վերջնականապես վերականգնելու հարցը»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30