00:00:00

Կառավարության որոշումները տեղահանված արցախցիների վերաբերյալ արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր են. Բեգլարյան

20:44, 26 մարտ 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Ո՛Չ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ... Սոցցանցի իր էջում այս խորագրով գրառում է արել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ կառավարության որոշումները տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության կրճատման և բնակարանային ծրագրի վերաբերյալ, հակիրճ ասած, արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է:
 
ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով՝ պատրաստ չլինելով հիմնավոր կերպով քննարկել մեր ողջամիտ մտահոգություններն ու առաջարկները:
 
Նրանք պլանավորում են ծայրահեղ սոցիալական անկայունություն ու աղքատություն ստեղծելով հարկադրել արցախցիներին ընդունել իրենց կիսատ-պռատ ու վտանգավոր լուծումները: Էլ չեմ էլ նշում մեր բռնի տեղահանման հարցում իրենց առաջնային մեղավորության և ունեցած պատասխանատվությունների մասին:
 
Ուստի, կարևոր է, որ բոլորս մեր ձայնը բարձրացնենք առաջիկա հանրահավաքին մասնակցելով՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ և՛ ներքին սոցիալական ու իրավական, և՛ արտաքին քաղաքական հարցերը (վերադարձ, գերիներ և այլն) ներկայացնելու և լուծումներ պահանջելու նպատակով՛՛:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31