00:00:00

Որքան արտարժույթ են գնել և վաճառել Հայաստանի բանկերը

19:32, 04 մարտ 2018 Տնտեսություն

Փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,920,165 ԱՄՆ դոլար 480.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,791,280 ԱՄՆ դոլար 481.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,100,000 դոլարի առք և վաճառք 480.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,033,420 եվրո 587,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,650,822 եվրո 591,30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 923,464,812 ՌԴ ռուբլի 8.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 444,500,613 ՌԴ ռուբլի 8.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր