«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Դեմ եմ հայտարարագրմանը» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արմավիրի տարածաշրջանի բնակիչների հետ։

«Քննարկեցինք հայտարարագրման համակարգի վտանգները, դրա ազդեցությունը մեր հասարակության վրա և երկրի տնտեսական վիճակը։ Մեր պայքարը շարունակվում է հանուն մեր քաղաքացիների իրավունքների»,- նշվում է հրապարակման մեջ:

