00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամները քննարկել են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, անվտանգային սպառնալիքները

18:54, 08 մարտ 2025 Հասարակություն

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։

Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ են փոխանցել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվել է  ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր