00:00:00

Ադրբեջանը ՀՀ իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու հարցում, հանձնելու գործիչների

09:21, 08 մարտ 2025 Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանի իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու, «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում, ինչպես նաև` Ադրբեջանին հանձնելու այն գործիչներին, ովքեր ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հանցագործ են ներկայացվում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի վաղ, Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ ներկայացվեց մեղադրանք, որով անցնում են Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, գործիչներ և ազգային ազատագրական պայքարի ակտիվ դեմքեր:

Օրեր առաջ, սրան զուգահեռ Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի շրջանակներում, հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը, ում դեմ արշավը նոր թափով է ընթանում:

Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը», - գրել է քաղաքական գործիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր