00:00:00

Քաղաքական գործիչը միշտ մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ հաջորդ սերունդների. Ռուբեն Մխիթարյանի պատասխանը ՔՊ-ին

06:43, 07 մարտ 2025 Տեսանյութեր

Գյումրու քաղաքապետի թեկնածու  Ռուբեն Մխիթարյանը արձագանքել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարությանը, թե Գյումրու ընտրությունները փորձում են դարձնել հիմք համապետական ընտրությունների համար։ Նրա խոսքով՝ ընտրությունների հոգսը ոչ թե գյումրին է, ոչ թե մտածում են Գյումրու մասին, այլ մտածում են համապետական ընտրությունների մասին։


«Ես հասկանում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վերջին 7 տարում քաղաքականությունով զբաղվող մարդիկ իրենց շատ լուրջ քաղաքական գործիչ են համարում, բայց կա մի հայտնի արտահայտություն. «Քաղաքական գործիչը միշտ մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը մտածում է հաջորդ սերունդների մասին»։


Այ էդ անձնավորությունը, որ խոսում է հաջորդ ընտրությունների մասին, ընդամենը քաղաքական գործիչ է, իսկ իմ մեծ ցանկությունն է, որ թե՛ ես, թե՛ ընդդիմության շատ ու շատ ներկայացուցիչներ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին մոտենանք պետական գործչի դիրքից, որովհետև կապ չունի, թե դու քեզ այդ պահին ինչ ես համարում՝ քաղաքապետի թեկնածու, կամ վաղը՝ ԱԺ պատգամավոր, վարչապետ, բայց եթե դու հաջորդ սերունդների մասին չես մտածում՝ դու ընդամենը ինչ-որ մի պահի քաղաքական գործիչ ես մնալու»,-ասաց Մխիթարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր