00:00:00

Եթե ​​ՀՀ-ն մինչև 2025-ի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ. ՌԴ ԱԳՆ

06:22, 07 մարտ 2025 Քաղաքականություն

Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկի չեն հեռացնի.  ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Հունվարի 1-ի (2026 թ. - խմբ.) դրությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ երկու տարի վճարումներ չանելուց հետո, երկրները տարբեր սցենարներ դիտարկեն»,- ասել է Պանկինը։

Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում  զորավարժություններին և նիստերին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսել: 

Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր