ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն այսօր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հաստատել է իր մասնակցությունն արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում։
Մանուկյանը, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, ասել է նաև, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը խոցել է իր մեքենան, վարորդը վիրավորվել է, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր հեռավորության վրա է եղել։
Նշվում է, թե Մանուկյանն, իբր, հայտարարել է, որ իր մոտ եղած հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանության վարչությունում։